Սպիտակ տունը անդրադարձել է Թուրքիայի՝ BRICS-ին անդամակցության համար ներկայացված դիմումին
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակը անդրադարձել է Թուրքիայի` BRICS-ին անդամակցության համար ներկայացված դիմումին։ «Ամերկայի ձայնի» թուրքերեն ծառայության հարցին ի պտասխան՝ խոսնակը նշել է. «ԱՄՆ-ը կարծում է, որ բոլոր երկրները կարող են ընտրել այն երկրներին ու խմբերին, որոնց հետ հարաբերություններ են հաստատել։ Ծրագրերի հետ կապված մենք ձեզ ուղղորդում ենք Թուրքիայի կառավարությանը»։
BRICS-ին միանալու համար ուղարկված պաշտոնական դիմումին անդրադարձել էր նաև պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, նշելով, որ Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ-ի համար կարևոր դաշնակից, որի հետ համագործակցում է տարբեր հարցերի շուրջ և բացի սրանից այլ մեկնաբանություն չի արել։
Հիշեցնենք, որ ամերիկյան «Bloomberg» պարբերականը հրապարակել էր լրատվական հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան ամիսներ առաջ դիմում է ներկայացրել BRICS-ին միանալու համար։