ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024

Սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի. ԱՄՆ և ՌԴ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են ընդհանուր դիրքորոշումն այն մասին, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք Մայքլ Պոմպեոյի հետ քննարկել ենք սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները: Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք, ինչն այսօր հաստատել ենք՝ ռազմական լուծում չկա, անհրաժեշտ է առաջ մղել համազգային ներառական երկխոսությունը»:

ՌԴ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ դրա համար առաջին հերթին պետք է օգտագործվի քաղաքական գործընթացը Ժնեւում սիրիական սահմանադրական կոմիտեի աշխատանքի շրջանակում, ինչպես նաեւ պետք է «քաղաքական գործընթացին քրդերին ներգրավելու ուղիներ» որոնել:

  • Կիսվել: