երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սիցիլիա կղզու մոտ խորտակվել է Life Saga զբոսանավը, որը, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է Գենադի Այվազյանին (տեսանյութ)

Սիցիլիա կղզու մոտ խորտակվել է Life Saga զբոսանավը, որը, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է Գենադի Այվազյանին (տեսանյութ)

Օգոստոսի լույս 21-ի գիշերը Սիցիլիա կղզու մոտ խորտակվել է Life Saga 39 մետրանոց զբոսանավը, տեղեկացնում է Daily Mail-ը:

Նվում է, որ, ըստ La Gazzetta Del Mezzogiorno-ի, դրա սեփականատերը ռուսաստանցի գործարար, ՛՛Կուզբասռազրեզուգոլ՛՛ հոլդինգի համասեփականատեր, ՛՛Կրուտրեյդ՛՛ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գենադի Այվազյանն է։

Հաղորդվում է նաեւ, որ օգոստոսի 21-ի գիշերը զբոսանավը խորտակվել է Միլացո քաղաքի մոտ։ Չորս ուղեւոր եւ անձնակազմի մեկ անդամ տարհանվել են, իսկ անձնակազմի մնացած չորս անդամները մնացել են նավի վրա, որպեսզի վերացնեն ջրի ներհոսքը: Հաջորդ օրը զբոսանավը սկսել է սուզվել, իսկ անձնակազմին տեղափոխել են ափ։

  • Կիսվել: