չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սի Ծինփինը Պուտինին ու Միշուստինին Չինաստան է հրավիրել

Սի Ծինփինը Պուտինին ու Միշուստինին Չինաստան է հրավիրել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Չինաստան է հրավիրել։ Նա այդ մասին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
Ծինփինը հիշեցրել է, որ այս տարի Չինաստանում անցկացվելու է «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» միջազգային երրորդ համաժողովը, Պուտինը մասնակցել է նախորդ երկու համաժողովներին։
Չինաստանի նախագահը հրավիրել է նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, ընդ որում` հնարավորինս շուտ։

«Հրավիրում եմ նաև ձեզ, պարոն վարչապետ, ձեզ հարմար ժամանակ Չինաստան այցելել, որպեսզի հնարավորինս շուտ սերտ կապեր հաստատեք Պետխորհրդի նորանշանակ վարչապետ Լի Ցյանի հետ», – ասել է նա։

Հիշեցնենք` Ծինփինը ՌԴ է մեկնել մարտի 20-ին Վլադիմիր Պուտինի հրավերով։ Երեկ տեղի է ունեցել երկու ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:
Այսօր նրանք կրկին կհանդիպեն և լիարժեք բանակցություններ կանցկացնեն։

  • Կիսվել: