կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շուշիում գլխավոր հյուպատոսության բացում, Զանգեզուրի միջանցքի գործարկում. Էրդողանը նշել է Շուշիի հռչակագրով անելիք կետերը

Շուշիում գլխավոր հյուպատոսության բացում, Զանգեզուրի միջանցքի գործարկում. Էրդողանը նշել է Շուշիի հռչակագրով անելիք կետերը

Շուշիի հռչակագրով, որը ստորագրվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվել: Այս մասին կառավարության նիստից հետո թուրք ժողովրդին հղած ուղերձում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ղարաբաղին կյանք տալուց բացի՝ մենք միջոցներ ենք ձեռնարկում նաև մեկ ազգ, երկու պետությունների ոգուն համապատասխան, որպեսզի մեր ադրբեջանցի եղբայրներն այլևս այդպիսի աղետներ չտեսնեն։ Իմ եղբայր Ալիևի հետ Շուշիի հռչակագիրը ստորագրելուց և աշխարհին հայտարարելուց հետո մենք մեր հարաբերություններում նոր փուլ ենք սկսել՛՛:

Էրդողանը նաև հավելել է. ՛՛Շատ շուտով Թուրքիան և Ադրբեջանը հռչակագրի շրջանակներում շատ համաձայնագրեր կստորագրեն՝ դրանով իսկ ավելի ամրապնդելով երկու երկրների եղբայրության իրավական հիմքը:

Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկում՝ մենք վճռականորեն և արագ կիրականացնենք մեր օրակարգի յուրաքանչյուր կետ։

Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որն առաջիկա ամիսներին անցկացնելու ենք մեր երկրում, նախատեսում ենք այդ հարցերի հետ կապված ձեռնարկել շատ կոնկրետ քայլեր՛՛:

  • Կիսվել: