երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Շարունակվում են հուժկու հարվածները տարածաշրջանում ԱՄՆ բանակի դիրքերին. ԻՀՊԿ

Շարունակվում են հուժկու հարվածները տարածաշրջանում ԱՄՆ բանակի դիրքերին. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Անցած գիշերվա ուշ ժամերին երկու խախտում թույլ տված նավթատար լցանավ, որոնք ամերիկյան մանկասպան բանակի դրդմամբ և հարկադրանքով փորձել էին անցնել Հորմուզի նեղուցի հարավային՝ անապահով և վտանգավոր երթուղով, պայթել են։

«Նասր 2» գործողության 21-րդ ալիքի շրջանակում, որը նվիրված էր Երրորդ պարտադրված պատերազմի ժամանակ նահատակված դպրոցական աղջիկներին, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի կործանիչներն Աքաբայի օդանավակայանում բալիստիկ հրթիռներով հարվածել են ԱՄՆ ագրեսոր բանակի C-17 ռազմատրանսպորտային և P-8 հրամանատարական-կառավարման ինքնաթիռներին՝ դրանցից մի քանիսին պատճառելով ծանր վնասներ։

ԻՀՊԿ-ի խիզախ մարտիկները «Նասր 2» գործողության 22-րդ ալիքի շրջանակում, ի պատասխան Իրանի տարածքի դեմ ամերիկացիների բազմակի ագրեսիայի, անօդաչու թռչող սարքերով ամբողջությամբ ոչնչացրել են ամերիկյան հակառակորդի վաղ նախազգուշացման մեկ ռադարային համակարգ։ Բացի այդ, մեկ այլ հարձակման ընթացքում խոցվել է Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ռազմաբազայում գտնվող ավիացիոն սարքավորումների և պահեստամասերի մեկ անգար և ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքերի մեկ ապաստարան», գրում է parstoday.ir-ը:

  • Կիսվել: