կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ տեղի է ունեցել քիմիական նյութերով բալոնների պայթյուն (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ տեղի է ունեցել քիմիական նյութերով բալոնների պայթյուն (տեսանյութ)

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի օդանավակայաններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ տեղի է ունեցել քիմիական նյութերով բալոնների պայթյուն, տեղեկացնում է ՛՛Իզվեստիա՛՛-ն։

Նշվում է, որ, ըստ նախնական տվյալների, միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել:

Աղբյուրի զրուցակիցը հայտնել է, որ տուժած տղամարդը մարմնի 50 տոկոսի այրվածք է ստացել, նրան հոսպիտալացրել են։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու հրշեջները:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: