հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սաադ Հարիրին օգնություն է խնդրել

Սաադ Հարիրին օգնություն է խնդրել

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին երկրի համար արտակարգ իրավիճակում գործողությունների պլան մշակելու աջակցության խնդրանքով դիմել է միջազգային ֆինանսական կազմակերպություններին, տեղեկացնում է AFP-ը։

Նշենք, որ դոնորները, այդ թվում՝ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, նախօրեին մերժել էին ֆինանսական օգնության խնդրանքը՝ ակնկալելով նոր կառավարություն ձեւավորելու նախաձեռնություն՝ կարեւոր տնտեսական բարեփոխումների իրականացման համար։

Ըստ AFP-ի՝ Հարիրին զանգել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասին եւ Արժույթի համաշխարհային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիեւային։ Նա քննարկել է տեխնիկական աջակցությունը, որ ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն կարող են ցուցաբերել նոր կառավարության ձեւավորման եւ ճգնաժամից դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ Լիբանանը ցնցվում է հոկտեմբերի 17-ից սկսված աննախադեպ զանգվածային բողոքի ցույցերից։ Երկրում, որտեղ տեղական արժույթը կապված է ԱՄՆ դոլարի հետ եւ օգտագործվում է ամենօրյա գործարքներում, բանկերն աստիճանաբար սահմանափակել են դոլարի տրամադրումը, ինչը ճգնաժամ է առաջացրել։

  • Կիսվել: