շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է պահանջել

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է պահանջել

Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ կապված Իրաքի և Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարվածների հետ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Նա իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, նշել է. «Մենք հենց նոր խնդրել ենք Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել: Գայանայի նախագահությունն այս ամիս նախատեսում է այն նշանակել Նյու Յորքի փետրվցարի 5-ին»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է «ինքնիշխան պետությունների դեմ ամերիկաբրիտանական ագրեսիայի նոր բացահայտ ակտը»։

Նա նաև նշել է, որ «ակնհայտ է՝ ավիահարվածները հատուկ նախատեսված են հակամարտությունն ավելի բորբոքելու համար»:

  • Կիսվել: