չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանը կարող է պատասխանել Ուկրաինայի կողմից կասետային զինամթերքի օգտագործմանը. Պուտին

Ռուսաստանը կարող է պատասխանել Ուկրաինայի կողմից կասետային զինամթերքի օգտագործմանը. Պուտին

Ռուսաստանը կարող է պատասխանել Ուկրաինայի կողմից կասետային զինամթերքի օգտագործմանը: Այս մասին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի՝ նման արկերի առաքումը Կիև։

«Նրանք դա անում են այն պատճառով, որ զինամթերքի պակաս ունեն»,- ասել է Պուտինը և նշել, որ Ուկրաինայի զինված ուժերը օրական ծախսում են 5-6 հազար 155 մմ տրամաչափի արկ, մինչդեռ ԱՄՆ-ն ամսական արտադրում է ընդամենը 15 հազար։ Եվրոպայում նույնպես սպառվում է զինամթերքը:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը «տարբեր տեսակի կասետային զինամթերքի բավարար պաշար ունի», սակայն մինչ օրս չի կիրառել դրանք, թեև «որոշակի ժամանակահատվածում» նույնպես արկերի պակաս է ունեցել:

 

  • Կիսվել: