Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել
Բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 25 ռուս զինծառայող։ Այս մասին հայտնել է Ռուսաստաանի Պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ փոխարենը Ռուսաստանը վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի 25 ռազմագերիների։
ԱՄԷ-ն մարդասիրական միջնորդական ջանքեր է իրականացրել ռուս զինծառայողների՝ գերությունից վերադարձի ժամանակ: