կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 150-ը 150-ի դիմաց բանաձևով, տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ բոլոր ռուս զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարդասիրական միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները:

Հաղորդվում է նաև, որ ազատ արձակված բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ Պ բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար։

  • Կիսվել: