երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ռուսաստանը և Իրանը շուտով կավարտեն աշխատանքը միջպետական ​​համաձայնագրի վրա․ Լավրով

Ռուսաստանը և Իրանը շուտով կավարտեն աշխատանքը միջպետական ​​համաձայնագրի վրա․ Լավրով

Ռուսաստանն ու Իրանը «ամենամոտ ժամանակներս» կավարտեն աշխատանքը համապարփակ միջպետական ​​համաձայնագրի վրա։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ արտգործնախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Ամենամոտ ապագայում մենք պետք է վերջնականապես ավարտենք նոր միջպետական ​​համաձայնագրի նախապատրաստումը Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության վերաբերյալ: Եվ դա խորհրդանշական քայլ կլինի Իրանի նոր ղեկավարության հետ մեր հարաբերություններում», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

 

  • Կիսվել: