հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանման արգելքը

Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանման արգելքը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը. նոր սահմանափակումները կգործեն օգոստոսի 1-ից:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ սեպտեմբերի 1-ից արգելքը կդադարի տարածվել դիզելային վառելիքի և այլ տեսակի վառելիքների վրա, որոնք արտահանվում են Ռուսաստանի տարածքից անմիջական արտադրողների կողմից:

Նշվում է նաև, որ բացառություններ են արվել նաև միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում վառելիքի մատակարարման և օտարերկրյա պետություններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

 

  • Կիսվել: