շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Ռուսաստանում մոբիլիզացիայի նոր ալիքի մասին քննարկումներ չկան․ Պեսկով

Ռուսաստանում մոբիլիզացիայի նոր ալիքի մասին քննարկումներ չկան․ Պեսկով

Ռուսաստանում մոբիլիզացիայի հնարավոր նոր ալիք ներկայումս չի քննարկվում, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Նման քննարկումներ չկան»,-  ТАСС-ի հարցին պատասխանել է նա։

Միաժամանակ, հավելել է նա, ավելանում է ՌԴ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքողների, մասնավորապես՝ Ուկրաինայում ռազմական գործողության մասնակցել ցանկացողների թիվը։

«Իսկապես, ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում պայմանագրեր կնքել»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա համար երկիրը տնտեսական միջոցներ է ձեռնարկում։

  • Կիսվել: