Ռուսաստանն ու Բելառուսն էլեկտրաէներգիայի միասնական շուկա ստեղծելու մասին համաձայնագիր կստորագրեն
Ռուսաստանը և Բելառուսը կստեղծեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Այս մասին հրաման է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական ակտերի կայքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը, ստորագրել համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև Միութենական պետության միասնական էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին»,-ասված է կայքում
Նշվում է, որ ավելի վաղ Բելառուսի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ Մոսկվան և Մինսկը համաձայնագիր կստորագրեն 2024 թվականին էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման մասին։ Երկու երկրների էներգետիկայի նախարարներ Սերգեյ Ցիվիլևը և Վիկտոր Կարանկևիչը նախաստորագրել են գործողությունների ծրագրերը։