«Ռուսաստանի փոստն» ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան
«Ռուսաստանի փոստը» («Почта России») ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են փոստային օպերատորի մամուլի ծառայությունում։
«Ռուսաստանի փոստն» «Ազիմուտ» ավիաընկերության հետ ստորագրել է համաձայնագիր Միներալնիե Վոդիի Լերմոնտովի անվան օդանավակայանից Հայաստանի մայրաքաղաք կանոնավոր չվերթերով միջազգային ծանրոցների ամենօրյա փոխադրման շուրջ։ Այժմ Ստավրոպոլի երկրամասից և Հյուսիսային Կովկասի հանրապետություններից փոստի հաճախորդների ծանրոցները Երևան կհասցվեն ուղիղ գծով՝ շրջանցելով Մոսկվան», - հայտնել են մամուլի ծառայությունում։
Լերմոնտովի անվան օդանավակայանի համար Երևանը առաջին միջազգային փոստային ուղղությունն է։ «Ռուսաստանի փոստը» նաև դիտարկում է Միներալնիե Վոդիի օդանավակայանում ապագայում փոստային փոխանակման լիարժեք միջազգային կետի բացման հնարավորությունը։
Ինչպես պարզաբանել է «Ռուսաստանի փոստի» էլեկտրոնային առևտրի Հյուսիսային Կովկասի մակրոտարածաշրջանի փոխտնօրեն Վիտալի Աֆանասևը, որի խոսքը մեջբերված է հաղորդագրության մեջ, երթուղով ուղիղ հաղորդակցությունը լրջորեն կկրճատի փոստային առաքումների ժամանակը։ Թեստերի ավարտից հետո դա կհանգեցնի ծառայության արժեքի նվազման՝ լոգիստիկական շղթայի օպտիմալացման շնորհիվ։