Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը վճռորոշ փուլ թևակոխեց. Լեհաստանի վարչապետ
Համաշխարհային մասշտաբի հակամարտությունը իրական է, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը թևակոխել է վճռորոշ փուլ, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, գրում է լեհական РАР գործակալությունը։
Նշվում է, որ Տուսկը նման նախազգուշական ելույթով հանդես է եկել ուրբաթ Լեհաստանի ուսուցիչների միության ազգային հանրահավաքում։
«Արևելքում պատերազմը թևակոխում է վճռորոշ փուլ: Մենք զգում ենք, որ անհայտը մոտենում է: Մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը, բայց մենք գիտենք, որ այն այժմ դրամատիկ մասշտաբների է հասնում: Վերջին 10-12 ժամերը ցույց են տալիս, որ գլոբալ ընդհարման վտանգը լուրջ է և իրական»,- հավելել է նա։