Ռուսաստանի բնակիչների մինչև 95 տոկոսը պետք է իրեն զգա նախ և առաջ ռուսաստանցի. ՌԴ նոր ազգային քաղաքականության ռազմավարությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ մինչև 2036 թվականը երկրի պետական ազգային քաղաքականության նոր ռազմավարությունը հաստատելու մասին, հայտնում է Մոսկովսկի կոմսոմոլեց-ը:
Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, իսկ նախորդ ռազմավարությունը գործում էր 2012 թվականից։
Հաղորդվում է նաև, որ փաստաթղթի նոր լրացումը «քաղաքակրթություն-պետություն» տերմինի օգտագործումն է եղել։
Ռազմավարությունը սահմանում է կոնկրետ թիրախային ցուցանիշներ. մինչև 2036 թվականը Ռուսաստանի բնակիչների մինչև 95%-ը պետք է իրեն զգա նախ և առաջ ռուսաստանցի, իսկ քաղաքացիների երեք քառորդը պետք է դրական գնահատի երկրում առկա միջազգային իրավիճակը։ Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անբարյացակամ պետությունների կողմից ռուսական հասարակությունը պառակտելու և միջազգային հարաբերություններն ապակայունացնելու փորձերին հակազդելուն։
«Ռազմավարության իրականացման առանձին ուղղություն է դառնալու Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդումը, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև այդ տարածաշրջաններում հակառուսական քարոզչության և ազգայնականության տարածման հետևանքների վերացումը»,-ասված է փաստաթղթում։


