կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Ռուսական զորքը նոր բնակավայրի նկատմամբ վերահսկողություն է հաստատել

Ռուսական զորքը նոր բնակավայրի նկատմամբ վերահսկողություն է հաստատել

Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Դնեպրոպետրովսկի մարզի Կոլոմիյցի բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ՝ նշելով. ««Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Դնեպրոպետրովսկի մարզի Կոլոմիյցի բնակավայրի նկատմամբ»:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

 

  • Կիսվել: