ՌԴ-ն հարվածել է ուկրաինական նավերի, լոգիստիկայի օբյեկտների, ձեռնարկությունների
Ռուսաստանի զինված ուժերը գիշերn Ուկրաինայում խոցել են ծովային նավեր, լոգիստիկայի, տրանսպորտի օբյեկտներ, արդյունաբերական ձեռնարկություններ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել արդյունաբերական ձեռնարկություններին, լոգիստիկայի, տրանսպորտի օբյեկտներին և ծովային նավերին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի»:
Նշվում է նաև, որ հարվածների հետևանքով խոցվել են Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքում «JTI Ukraine» ծխախոտի ֆաբրիկայի արտադրամասերը, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի համար արտադրվել է զինամթերք, Օդեսա քաղաքի «Միրս» լոգիստիկ կենտրոնը, որն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական նշանակության բեռների պահպանման և բաշխման նպատակով, Զապորոժիեում՝ Դնեպր գետի վրայով «Պրեոբրաժենսկի» ավտոմոբիլային երկաթուղային կամուրջը, որով Դոնբասի ճակատ են փոխադրվում ռազմական բեռներ, Սումիի մարզի Շոստկա քաղաքում մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի պահեստ։


