Ռուսական զորքի վերահսկողության ներքո են անցել ԴԺՀ-ի երեք բնակավայր. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ուսպենովկա, Պուշկինո և Նովոպուստինովկա բնակավայրերը, տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հաղորդվում է՝ Ուսպենովկան վերահսկողության տակ են վերցրել «Հարավային» զորքախմբի ստորաբաժանումները։ Շաբաթվա ընթացքում նրանք վերահսկողության տակ են վերցրել նաև Աննովկա, Վեսյոլիյ Գայ, Ելիզավետովկա և Տրուդովոյե բնակավայրերը։
Նովոպուստինովկան և Պուշկինոն վերահսկողության տակ են վերցրել «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները։