երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ռուսական ուժերը մեկ օրում ուկրաինական 104 ԱԹՍ են խոցել, 57-ը՝ մարտական գործողությունների գոտուց դուրս. ՌԴ ՊՆ

Ռուսական ուժերը մեկ օրում ուկրաինական 104 ԱԹՍ են խոցել, 57-ը՝ մարտական գործողությունների գոտուց դուրս. ՌԴ ՊՆ

Ռուսական ուժերը մեկ օրում ուկրաինական 104 անօդաչու թռչող սարք են խոցել, կեսից ավելին՝ մարտական գործողությունների անցկացման գոտուց դուրս՝ հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի երեք ռեակտիվ արկ և 104 անօդաչու թռչող սարք, որոնցից 57-ը՝ հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ Զինված ուժերն էլ հարվածային անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքը և Զինված ուժերի վառելիքաքսուքային նյութերի պահեստը: ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հստակեցրել են, որ հարված է հասցվել 148 շրջաններում Ուկրաինայի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներին:

  • Կիսվել: