կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
ՌԴ ՀՕՊ-ը Վոլգոգրադի շրջանում ԱԹՍ-ներ է խոցել. նահանգապետ

ՌԴ ՀՕՊ-ը Վոլգոգրադի շրջանում ԱԹՍ-ներ է խոցել. նահանգապետ

Օգոստոսի լույս 22-ի գիշերը Վոլգոգրադի մարզի Մարինովկա ռազմական օդանավակայանում պայթյուններ են որոտացել: Այս մասին, վկայակոչելով ականատեսներին, գրում են ռուսական տելեգրամյան ալիքները:

Նշվում է, որ տեղի բնակիչները հայտնել են անօդաչու սարքերի հարձակումների և հակաօդային պաշտպանության գործողությունների մասին:

Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովն ավելի ուշ իր տելեգրամյան ալիքում գրել է, որ ՀՕՊ-ը Վոլգոգրադի շրջանում ԱԹՍ-ներ է խոցել, բեկորներն ընկել են Պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտի տարածքում, հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։

  • Կիսվել: