երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսական կողմի՝ ԱԹՍ-ով հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել Կրեմենչուգ շրջանի արդյունաբերական ձեռնարկությունում

Ռուսական կողմի՝ ԱԹՍ-ով հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել Կրեմենչուգ շրջանի արդյունաբերական ձեռնարկությունում

Հունվարի 28-ի գիշերը ռուս զինվորականներն անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածել են Ուկրաինային, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել Կրեմենչուգ շրջանի արդյունաբերական ձեռնարկությունում, հայտնում են տեղական իշխանությունները։

Նշվում է, որ, ըստ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալների, դեպքի Ուկրաինայի տարածք է արձակվել ութ հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից չորսը, ըստ ուկրաինացի զինվորականների, ոչնչացվել են։

Բացի այդ՝ ուկրաինական զինվորականները հայտնել են, որ ռուսական բանակը երկու «Իսկանդեր-Մ» հրթիռ է արձակել Պոլտավայի շրջանի ուղղությամբ, իսկ երեք С-300 հակաօդային պաշտպանության հրթիռ՝ Դոնեցկի շրջանում։

Հարձակման են ենթարկվել Պոլտավայի, Դոնեցկի, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջանների քաղաքացիական օբյեկտները և կարևոր ենթակառուցվածքները:

 

  • Կիսվել: