երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ռոստովի մարզի` Ուկրաինայի հետ սահմանի հարեւանությամբ գտնվող գյուղում արկ է պայթել

Ռոստովի մարզի` Ուկրաինայի հետ սահմանի հարեւանությամբ գտնվող գյուղում արկ է պայթել

Արկը, որը նախնական տվյալներով արձակվել է Ուկրաինայի տարածքից, պարթել է Ռոստովի մարզի Միլերովսկի շրջանի Կուդինովկա գյուղում գտնվող տան հարեւանությամբ, տուժածներ չկան: Այդ մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոստովի մարզի օպերատիվ ծառայությունում աղբյուրը:

«Կուդինովկա գյուղում արկ է պայթել: Տան պատուհանները կոտրվել են: Տուժածներ չկան»,-հայտնել է գործակալության զրուցակիցը՝ մանրամասնելով, որ, նախնական տվյալներով, արկն արձակվել է Ուկրաինայի կողմից:

  • Կիսվել: