հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՌԴ Վոլգոգրադի մարզում Սու-24 ռմբակոծիչ է կործանվել

ՌԴ Վոլգոգրադի մարզում Սու-24 ռմբակոծիչ է կործանվել

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Կալաչևսկի շրջանում կործանվել է Սու-24 ռազմական ինքնաթիռ։ Այս մասին տեղեկությունը հաստատել է շրջանի օպերատիվ ծառայությունների աղբյուրը, տեղեկացնում է v1.ru-ն։

Ըստ աղբյուրի՝ դա ուսումնական թռիչք էր: ՛՛Ինքնաթիռն առանց զինամթերքի է եղել, գետնին ավերածություններ չեն եղել։ Օդաչուների մոտ, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ վատ է։ Այժմ որոնողական աշխատանքներ են տարվում, մարդկանց են փնտրում՛՛,-նշել է նա։

Հայտնի է, որ ինքնաթիռը ռադարներից անհետացել է թռիչքից անմիջապես հետո։ Ավելի ուշ գետնի վրա հայտնաբերվել է հրդեհ՝ երեք վայրում: Ցամաքային որոնողական խումբը մեկնել է դեպքի վայր:

  • Կիսվել: