ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա 45 ԱԹՍ ոչնչացնելու մասին
Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջանների վրա որսացել և ոչնչացրել են 45 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 45 անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռյազանի մարզերի, Բաշկորտոստանի Հանրապետության և Ղրիմի Հանրապետության տարածքների վրա»:



