ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կուրսկի մարզի 10 բնակավայր իր ԶՈւ-ն վերահսկողության տակ վերադարձնելու մասին
Ռուսաստանի ԶՈւ-ն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր, հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ խոսքն Ապանասովկա, Բյախովո, Վիշնևսկա, Վիկտորովկա, Վնեզապնոե, Գորդեևկա, Կրասնոօկտյաբրսկոյե, Օբուխովկա, Սնագոստ և Դեսյատի Օկտյաբր գյուղերի մասին է։
Բացի այդ, հաղորդվում է նաև, որ ռուսական զորքերը Ֆանասեևկա և Սնագոստ բնակավայրերի ուղղությամբ հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման երկու փորձ, ինչպես նաև՝ խափանել Օլգովկա բնակավայրի ուղղությամբ ուկրաինացիների հարձակման փորձը։