երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՌԴ նավատորմի ուժերն ու ՀՕՊ-ը հետ են մղում Սևաստոպոլի վրա ԱԹՍ-ների հարձակումը. նահանգապետ

ՌԴ նավատորմի ուժերն ու ՀՕՊ-ը հետ են մղում Սևաստոպոլի վրա ԱԹՍ-ների հարձակումը. նահանգապետ

Ռուսական նավատորմի ուժերն ու ՀՕՊ-ը հետ են մղում Սևաստոպոլում անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նավատորմի ուժերը ՀՕՊ-ի հետ համագործակցությամբ այժմ հետ են մղում թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումը արտաքին արշավանքի շրջանակում։ Մեկ անօդաչու թռչող սարք արդեն խոցվել է՛՛։

Նա վստահեցրել է, որ քաղաքի բոլոր ծառայությունները պատրաստ վիճակում են, և բոլորին հորդորել է պահպանել հանգստություն պահպանել:

  • Կիսվել: