կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ՌԴ-ն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

ՌԴ-ն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Չինաստանն ու Ռուսաստանը սեպտեմբերին Ճապոնական և Օխոտի ծովերում կանցկացնեն «Հյուսիս։ Փոխգործակցություն 2024» համատեղ զորավարժությունները, հայտնել է Չինաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ինչպես նշվում է՝ զորավարժությունների նպատակն է խորացնել Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև ռազմավարական համագործակցության մակարդակը և ամրապնդել անվտանգության սպառնալիքներին համատեղ արձագանքելու նրանց կարողությունը:

Իսկ ԱՄՆ-ի և Չինաստանի զինված ուժերը 2016 թվականից ի վեր առաջին անգամ միասին մասնակցում են միջազգային զորավարժություններին: «Ֆորմոզա» զորավարժություններն անցկացվում են Բրազիլիայի տարածքում։ Դրանց մասնակցում է Չինաստանի ռազմածովային ուժերի 33 և ԱՄՆ ռազմածովային ուժերի 54 ներկայացուցիչ։

 

  • Կիսվել: