հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, ով Նավալնիի պատճառով կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ, դժգոհություն է հայտնել

ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, ով Նավալնիի պատճառով կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ, դժգոհություն է հայտնել

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանության բանագնաց-խորհրդականը, որին փետրվարի 16-ին կանչել էին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Ալեքսեյ Նավալնու մահվան հետ կապված, բրիտանական կողմի ներկայացուցիչներին հայտնել է ՌԴ ներքին գործերին միջամտության անընդունելիության մասին։ Այս մասին նշվել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Փետրվարի 16-ին դեսպանության բանագնաց-խորհրդականն իսկապես հրավիրվել էր Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ զրույցի։ Հանդիպման ընթացքում բրիտանական կողմը մի շարք կանխակալ եւ իրականությունից կտրված գնահատականներ է հնչեցրել քաղաքացի Ալեքսեյ Նավալնու մահվան հետ կապված իրավիճակի մասին, ինչպես նաեւ փորձել է առանց որեւէ հիմնավորման ՌԴ իշխանությունների վրա դնել պատահածի պատասխանատվությունը։ Այս առնչությամբ ռուսական կողմն ընդգծել է, որ կտրականապես դեմ է Ռուսաստանի ներքին գործին Մեծ Բրիտանիայի միջամտության փորձերին։

  • Կիսվել: