կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ ակտիվներից ստացվող եկամուտները պետք է լրացնեն ԵՄ հատկացրած միջոցները Կիեւի համար զենք գնելու նպատակով. Բորել

ՌԴ ակտիվներից ստացվող եկամուտները պետք է լրացնեն ԵՄ հատկացրած միջոցները Կիեւի համար զենք գնելու նպատակով. Բորել

Եվրամիությունն Ուկրաինային հատկացրել է 1,5 մլրդ եվրոյի չափով առաջին տրանշը (նախատեսված է մինչեւ 2027թ. հատկացնել 50 մլրդ եվրո), տեղեկացրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի Խորհրդի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։

«Այսօր մենք փոխանցել ենք առաջին տրանշը ուկրաինական ֆոնդի շրջանակում, դա 50 մլրդ եվրոյի չափով մեր աջակցության ծրագիրն է։

Նրա խոսքով՝ ՌԴ սառեցված ակտիվներից ստացվող եկամուտները՝ տարեկան մոտ 3 մլրդ եվրոյի չափով, պետք է լրացնեն այն 5 մլրդ եվրոն, որը ԵՄ-ը հատկացրել է Կիեւ զենք մատակարարելու համար։

  • Կիսվել: