հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ ԱԴԾ-ն մանրամասներ է հայտնել «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչներին բռնելու մասին

ՌԴ ԱԴԾ-ն մանրամասներ է հայտնել «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչներին բռնելու մասին

Բրյանսկի մարզում ձերբակալվել է չորս ահաբեկիչ՝ մի քանի ժամ տարբերությամբ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնին։

Հատուկ ծառայությունում նշել են, որ ուժայինները բռնել են 11 մարդու, այդ թվում չորս ահաբեկչի, որոնք անմիջականորեն մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկչությանը, կատարվում է օժանդակող բազայի հայտնաբերմանն ուղղված աշխատանք։

«Հատուկ եւ իրավապահ գերատեսչությունների գործողությունների համակարգված աշխատանքի արդյունքում մի քանի ժամ տարբերությամբ Բրյանսկի մարզում բռնվել են բոլոր չորս ահաբեկիչները»,- նշվել է հաղորդագրությունում։

ԱԴԾ հաղորդման համաձայն՝ «Կրոկուսի» ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր էին անցնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանը, նրանք համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում։

«Արդեն պարզվել է, որ ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել։ Ահաբեկիչների կողմից օգտագործված զենքերը նախապես պատրաստվել են գաղտնի պայմաններում։  Ահաբեկչությունն իրականացնելուց հետո հանցագործները պլանավորել են հատել ռուս-ուկրաինական սահմանը, համապատասխան կոնտակտներ են պահպանել ուկրաինական կողմի հետ»,- հայտարարել են ՌԴ ԱԴԾ-ում։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու, այդ թվում ահաբեկչությանն անմիջապես մասնակցած չորս ահաբեկիչների ձերբակալելու մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: