հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024

ՌԴ ԱԴԾ-ն 5 մարդ է ձերբակալել ռադիոակտիվ «ցեզիում-137»-ը արտերկիր արտահանելու փորձի համար

ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է հինգ մարդ, որոնք փորձել են մեկ կիլոգրամ ռադիոակտիվ «ցեզիում-137»–ը արտերկիր տեղափոխել, որ օգտագործեն ի վնաս Ռուսաստանի շահերի` հատուկ գործողության ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ Կենտրոնական կոմիտեն:
Նշվում է, որ հանցագործության պահին ձերբակալված կազմակերպված հանցավոր խմբի հինգ անդամն էլ գործում են Ուկրաինայի քաղաքացու համակարգմամբ:
 
«Հանցավոր խումբը, օտարերկրյա պատվիրատուի շահերից գործելով, քայլեր է ձեռնարկել, շրջանցելով օրենսդրական արգելքներն ու սահմանափակումները, 1 կգ «ցեզիում-137» իզոտոպը 3,5 մլն ԱՄՆ դոլարով ձեռք բերելու ուղղությամբ՝ ՌԴ-ից արտերկիր ռադիոակտիվ նյութի մաքսանենգ տեղափոխման նպատակով՝ ի վնաս ռուսական շահերի», - նշված է հաղորդագրության մեջ:
 
Հատուկ ծառայության տվյալներով՝ «ցեզիում-137»-ը նախատեսվում էր օգտագործել զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ բեմադրությունների համար՝ Ռուսաստանին վարկաբեկելու նպատակով։
 
Գերատեսչությունը հայտնում է, որ Ռուսաստանին վարկաբեկելու նպատակով երկրից «ցեզիում-137»-ը դուրս բերելու փորձի մեջ կասկածվողները ձերբակալվել են և ինքնախոստովանական ցուցմունքներ տվել: Հարուցվել է քրեական գործ՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության նախապատրաստման դեպքով։
«Ցեզիում-137»-ը, փորձագետների կարծիքով, կարող է օգտագործվել որպես «կեղտոտ ռումբի միջուկ»:

  • Կիսվել: