հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՌԴ-ն նախկինի պես աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում․ ՌԴ ԱԴԾ

ՌԴ-ն նախկինի պես աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում․ ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանը նախկինի պես համակողմանի աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։

Մասնավորապես՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Կուլիշովն ասել է. «Երևանը, սեփական սահմանային կառույցների ձևավորման հետ մեկտեղ, պաշտպանության տակ է վերցնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի հատվածները։ Դա տեղի է ունենում ՌԴ սահմանապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ»:

  • Կիսվել: