երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռաիսին և Պուտինը քննարկել են պատժամիջոցների չեղարկումը և Իրանի միջուկային համաձայնագիրը

Ռաիսին և Պուտինը քննարկել են պատժամիջոցների չեղարկումը և Իրանի միջուկային համաձայնագիրը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, ինչպես նաև Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը:

Այս մասին հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը լրջորեն է վերաբերվում ԳՀՀԾ վերականգնման շուրջ բանակցություններին և Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը պատժամիջոցների չեղարկման հարցում», - ասել է Ռաիսին:
 
Բացի այդ, Պուտինը հույս է հայտնել, որ նոյեմբերի վերջին Վիեննայում կայանալիք ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները կանցնեն կառուցողական մթնոլորտում:
 
Հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին հայտարարել է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու Իսլամական Հանրապետության վճռականության մասին՝ հավելելով, որ Թեհրանը պատրաստ է լրամշակել երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության համապարփակ փաստաթուղթը՝ հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Նա հիշեցրել է, որ Թեհրանն ու Մոսկվան պաշտպանում են միակողմանի մոտեցմանը հակազդելու և բազմակողմանիության ամրապնդման գաղափարը:
 
Ռաիսին ընդգծել է երկու երկրների միջև տարածաշրջանային հարցերի շուրջ համատեղ համագործակցության անհրաժեշտությունը: «Մենք Սիրիայում օտարերկրացիների շարունակվող ներկայությունը Սիրիայի ժողովրդի կամքին հակառակ և կառավարության կողմից անօրինական ենք համարում, քանի որ այն սպառնում է այդ երկրի կայունությանն ու անվտանգությանը», - նշել է Իրանի նախագահը: Իրանի ղեկավարը նաև փաստել է, որ ռուս-իրանական համակարգված ջանքերի շնորհիվ է հաջողվել պահպանել Սիրիայի պետականությունը, վերացնել միջազգային ահաբեկչության խոշոր օջախը: Իրանի եւ ՌԴ-ի նախագահներն իրենց դիրքորոշումներն են հայտնել սիրիական հարցի կարգավորման գործում հետագա համակարգման, այդ թվում՝ Աստանայի ձևաչափի շրջանակներում: Կողմերը քննարկել են նաև Աֆղանստանում տիրող իրավիճակը։
 
Աֆղանստանի իրադրության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ ընդգծվել է այդ երկրում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցելու պատրաստակամությունը:
 
«Իրանը կոչ է անում ստեղծել ներառական կառավարություն բոլոր էթնիկ խմբերի և քաղաքական խմբերի մասնակցությամբ, և մենք կարծում ենք, որ նման կառավարության ձևավորումը կարող է երաշխավորել այդ երկրի անվտանգությունը», - ընդգծել է Ռաիսին: Պուտինը ԻԻՀ նախագահին ներկայացրել է նաև Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ապահովմանն ուղղված ՌԴ-ի միջոցառումների մասին: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին, - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: