հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման պատճառը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման պատճառը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Նա հավելել է, որ իրենք շարունակում ենք հետևել իրավիճակին, սակայն որևէ տեղեկություն չունեն կործանման պատճառի մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

  • Կիսվել: