ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Քանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի միանա ԵՄ-ին․ Սիյարտո

Քանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի միանա ԵՄ-ին․ Սիյարտո

Քանի դեռ Վիկտոր Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի միանա ԵՄ-ին, հունգարական փողը չի տրամադրվի Կիևին, և ոչ մի հունգարացի զինվոր չի ուղարկվի Ուկրաինա: Այս մասին, դիմելով Բուդապեշտում կայացած «Խաղաղության երթի» մասնակիցներին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նա, մասնավորապես, նշել է. «Բրյուսելը, Բեռլինը և Կիևը լավ գիտեն, որ քանի դեռ Վիկտոր Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Հունգարիան դուրս կմնա պատերազմից։ Նրանք լավ գիտեն, որ քանի դեռ Վիկտոր Օրբանը վարչապետ է, մենք թույլ չենք տա որևէ զինվորի կամ երիտասարդի մեկնել ուկրաինական ճակատ։ Եվ քանի դեռ Վիկտոր Օրբանը վարչապետ է, հունգարական փող չի ուղարկվի Ուկրաինա, և Ուկրաինան երբեք, երբեք չի միանա Եվրամիությանը»:

  • Կիսվել: