Պուտինը վստահեցրել է՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն իրենց կողմից աննկատ չեն մնում
Չնայած հատուկ ռազմական գործողության անհրաժեշտության հետ կապված իրավիճակին՝ Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի կողմից աննկատ չեն մնում։ Այս մասին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների մեկնարկին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Բոլորը քաջ գիտակցում են, որ Ռուսաստանն այսօր, ցավոք, պետք է պաշտպանի իր շահերը, պաշտպանի իր ժողովրդին զենքը ձեռքին, բայց այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, այն, ինչ կատարվում է Պաղեստինում, անշուշտ մեր կողմից աննկատ չի մնում»,-ընդգծել է նա: