Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների
Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել՝ ի պատսխան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների
Փաստաթուղթը, մասնավորապես, արգելում է գործարքներ կատարել և պարտավորություններ կատարել օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ենթարկվել են պատասխան սահմանափակող միջոցների, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների անբարյացակամ գործողությունների կապակցությամբ՝ պատասխան տնտեսական հատուկ միջոցներ կիրառելու մասին։
Բացի այդ, նոր հրամանագրով արգելվում է հումքի և արտադրանքի արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից՝ հօգուտ ՌԴ-ում պատժամիջոցների տակ գտնվող անձանց: