ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մայիսի վերջին «Օրեշնիկ»-ի կիրառումն Ուկրաինային հարվածելիս եղել է ոչ թե մարտական, այլ փորձարկման նպատակով. Պուտին

Մայիսի վերջին «Օրեշնիկ»-ի կիրառումն Ուկրաինային հարվածելիս եղել է ոչ թե մարտական, այլ փորձարկման նպատակով. Պուտին

Մայիսի վերջին«Օրեշնիկ»-ի կիրառումն Ուկրաինայի տարածքին հարվածելիս եղել է ոչ թե մարտական, այլ փորձարկման նպատակով։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Կոմերսանտը:

Պուտինը, մասնավորապես, ասել է. «Հարվածել ենք այնտեղ, որտեղ հարմար էր տեսնել արդյունքները։ Դա վերաբերում է և՛ Բելայա Ցերկովին, և՛ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շրջանին։ Այնտեղ հետո թռել են մեր դրոնները և նայել մինչև միլիմետրի ճշտությամբ։ Մեզ համար դա կարևոր է, որպեսզի ապագայում դիտարկենք «Օրեշնիկ»-ի կիրառումը թիրախների ուղղությամբ, այդ թվում՝ քաղաքային կառուցապատման շրջաններում»:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ «Օրեշնիկ»-ի և ոչ մի մարտական կիրառում՝ բառի բուն իմաստով, տեղի չի ունեցել։

ՌԴ նախագահը նաև չի բացառել, որ ապագայում կարող են որոշումներ ընդունվել նշանակված թիրախների ուղղությամբ «Օրեշնիկ»-ի լիաֆորմատ կիրառման մասին, դրանց թվում՝ քաղաքային կառուցապատման շրջաններում։

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ ՌԴ պաշտպանության նախարարությունը «Օրեշնիկ»-ով Ուկրաինային հասցված հարվածի մասին զեկուցել է մայիսի 24-ին։

Գերատեսչությունում նշել են, որ հարվածը հասցվել է «ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների դեմ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների»:

 

  • Կիսվել: