երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Պուտինը Կիմ Չեն Ընին ձիերի երամակ է նվիրել՝ ականների մատակարարման դիմաց

Պուտինը Կիմ Չեն Ընին ձիերի երամակ է նվիրել՝ ականների մատակարարման դիմաց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին 24 օռլովյան վարգաձի է ուղարկել, գրում է The Sunday Times-ը։ 19 հովատակից և 5  զամբիկց կազմված երամակը Պրիմորսկի երկրամասից երկաթուղով ուղարկվել է «Խասան» անցակետով։

Ըստ Ռոսսելխոզնադզորի, դրանից առաջ ձիերը կարանտին են անցել Վլադիմիրի մարզում. Բոլորը չիպավորվել են՝ փոխելու հնարավորությունը բացառելու և ծագման մաքրությունը հաստատելու համար։

Օռլովյան վարգաձին Կիմի սիրելի ցեղատեսակն է: Պուտինն առաջին անգամը չէ, որ նման ձիեր է նվիրում նրան․ 2022 թվականին Փհենյան է բերվել 30 ձի։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը պարբերաբար լուսանկարվում է նրանց վրա նստած։ Օրինակ, պետական ​​KCNA լրատվական գործակալությունը հրապարակել է մի պատմություն այն մասին, թե ինչպես է Կիմը, սպիտակ ձի հեծնած, բարձրացել Կորեական թերակղզու ամենաբարձր լեռը՝ Պեկտուսանը (2744 մետր):

Առևտրական պաշտոնականզեկույցների համաձայն, Հյուսիսային Կորեան 2020-ից 2023 թվականների ընթացքում  Ռուսաստանից բերված ազնվացեղ ձիերի վրա ծախսել է առնվազն 600․000 դոլար:

Վարգաձիերի նոր խմբաքանակը վճարի մաս է   այն ​​հրետանային արկերի համար, որոնք Հյուսիսային Կորեան մատակարարում է Ռուսաստանին ուկրաինական պատերազմի համար, հաղորդում են Սեուլի ԶԼՄ-ները: Հարավային Կորեայի ռազմական հետախուզության տվյալներով, 2022 թվականի կեսերից Փհենյանը Մոսկվա է ուղարկել 13 հազար կոնտեյներ զենք, այդ թվում՝ 6 միլիոն 152 մմ-անոց հրետանային արկ։ Ընդ որում, առաքումների կեսը կատարվել է այս տարվա փետրվարից հետո։

  • Կիսվել: