երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը:

Կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ բանագնացներ Ուիթկոֆի և Քուշների Մոսկվա և Կիև կատարած այցի վերաբերյալ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Այս այցի արդյունքները դրական են գնահատվել Պուտինի և Թրամփի կողմից:
 

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Թրամփը շահագրգռված է իր նախագահության ընթացքում ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի հասնելու հարցում:

Պուտինի հետ զրույցում Թրամփը շեշտել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը, ինչը կբացի դուռը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների լայնածավալ վերականգնման համար:

Պուտինը աջակցել է Թրամփի հանձնառությանը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կառուցողական գործընկերություն կառուցելու հարցում:

Թրամփի հետ զրույցում Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը Եվրոպայի դեմ թշնամական ծրագրեր չունի:

Պուտինն ու Թրամփը համաձայնել են կապի մեջ մնալ և անհրաժեշտության դեպքում կզանգահարեն միմյանց:

  • Կիսվել: