կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պուտինն ու Ալիևը զրուցել են․ ՌԴ նախագահը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման դեպքի համար

Պուտինն ու Ալիևը զրուցել են․ ՌԴ նախագահը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման դեպքի համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։

Կողմերը քննարկել են ԱԶԱԼ ուղևորատար ինքնաթիռի կործանման դեպքը, հայտնում է Կրեմլը: Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, խորը և անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:

Պուտինն Ալիևի հետ զրույցում նշել է, որ կործանված ադրբեջանական ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում: Գրոզնին, Մոզդոկը եւ Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչուների կողմից, եւ ռուսական ՀՕՊ միջոցները հետ են մղել այդ հարձակումները, նշել են Կրեմլում:

  • Կիսվել: