երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Պուտինն այսօր Սոչիում առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ

Պուտինն այսօր Սոչիում առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
Նա պատմել է, որ նախագահն իր աշխատանքային օրն այսօր անցկացնում է Սոչիում։
Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը կմեկնի «Սիրիուս», որտեղ կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ:
 
Բացի այդ, ՌԴ ղեկավարի պլաններում ոչ պաշտոնական զրույց է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ «Բոչարով ռուչեյ» նստավայրում և այցելություն մարտարվեստների ակադեմիա՝ մարզաուսումնական կենտրոն, որը նրա հանձնարարությամբ կառուցվել է «Սիրիուսում»:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Սոչիում: Նախօրեին նա մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

  • Կիսվել: