Պուտինն Ալիևի ու նրա տիկնոջ հետ ընթրել է Ադրբեջանի նախագահի նստավայրում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը քիչ առաջ պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, այս պահին այդ երկրի նախագհ Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ ոչ պաշտոնական ընթրիք է անցկացնում Ադրբեջանի նախագահի նստավայրում, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:
Հիշեցնենք՝ այսօր Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները․ ՌԴ-ն պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։
Տեսանյութը՝ այստեղ: