կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Պուտինի` Մոնղոլիա կատարած այցի նախապատրաստման շրջանակում ՄՔԴ–ի խնդիր չի առաջացել. Լավրով

Պուտինի` Մոնղոլիա կատարած այցի նախապատրաստման շրջանակում ՄՔԴ–ի խնդիր չի առաջացել. Լավրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստման շրջանակում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) աշխատանքներին Մոնղոլիայի մասնակցության թեմա ընդհանրապես չի առաջացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Պուտինը սեպտեմբերի 2-ին այցելել էր Մոնղոլիա, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։
 
«Ինչ վերաբերում է ՄՔԴ–ին, ապա Ռուսաստանի նախագահի այցի նախապատրաստման շրջանակում այդ թեման ընդհանրապես չի ծագել։ Կարծում եմ` այն արհեստական է շրջանառվում։ Դա է ուզում Արևմուտքը` չամաչելով երկակի ստանդարտներից», – Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում РБК–ին տված հարցազրույցում ասել է Լավրովը։
ՄՔԴ–ի նախաքննական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, ավելի վաղ Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատարՄարիա Լվովա–Բելովայի համար ձերբակալման օրդեր էր տվել։ ՄՔԴ-ն ռուսական կողմին մեղադրում է նաև այն երեխաների «արտաքսման» մեջ, որոնց ռուսական իշխանությունը փրկել է ուկրաինական գնդակոծություններից և ռազմական գործողությունների գոտուց անվտանգ շրջաններ տեղափոխել: Ինչպես հայտարարել է Պեսկովը, ՄՔԴ–ի` ՌԴ նախագահին «ձերբակալելու» մասին հարցադրումն անընդունելի է, Մոսկվան չի ճանաչում նրա իրավասությունը, ու ՄՔԴ–ի ցանկացած որոշում առոչինչ է իրավական տեսանկյունից։

  • Կիսվել: