կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Պեսկովը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը Ռուսաստանի թշնամին է

Պեսկովը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը Ռուսաստանի թշնամին է

Կուրսկի մարզում զարգացումների ֆոնին դժվար է պատկերացնել, որ Ուկրաինայի հետ հնարավոր է որևէ պայմանավորվածության հասնել: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմն ուկրաինացի զինվորականներին Դաշնության տարածքից դուրս մղելու ծրագրեր ունի, սակայն դրանք չեն կարող հանրայնացվել:

Պեսկովը շեշտել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն դադարեցվի, քանի որ դա Ռուսաստանի նպատակներին հասնելու միակ ճանապարհն է։

Մեկնաբանելով Դաշնության տարածքին ուկրաինական զանգվածային հարվածները՝ Պեսկովն ընդգծել է՝ Կիևի ռեժիմը Ռուսաստանի թշնամին է, ուստի պատերազմը կշարունակվի՝ նաև հետագայում ուկրաինական ուժերի նման հարձակումները բացառելու համար:

 

  • Կիսվել: