երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Պենտագոնը հրաժարվել է հաստատել, որ Ուկրաինային մատակարարված F-16 կործանիչը խոցվել է

Պենտագոնը հրաժարվել է հաստատել, որ Ուկրաինային մատակարարված F-16 կործանիչը խոցվել է

Պենտագոնը հրաժարվել է հաստատել ԶԼՄ-ների այն պնդումները, թե Ուկրաինային մատակարարված F-16 կործանիչը խոցվել է Կիևին պատկանող Patriot համակարգով, հայտնել է ТАСС-ը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցչին։

Մասնավորապես, տվյալ հարցով Պենտագոնից խնդրել են դիմել Ուկրաինայի իշխանություններին:

Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերը դեռևս չեն տրամադրել տեղի ունեցածի մասին որևէ ինֆորմացիա։ Բացի այդ, ամերիկյան F-16-ի կործանման մասին պաշտոնական հաստատում նույնպես չկա։ 

  • Կիսվել: